32 production-ը եւ Գոյակ մշակութային կենտրոնը հունվարի 7 –ից հայ հանդիսատեսի դատին են հանձնում Հայաստանի Հանրապետության բանակի ստեղծման 20-ամյակին նվիրված «Ես եմ» գեղարվեստական ֆիլմը :Ֆիլմի ռեժիսորը Վահագն Գրիգորյանն է, պրոդյուսերները` Կարեն Բաբաջանյանը եւ Արմեն Մազմանյանը:
<<Ֆիլմը բանակ զորակոչվող մի տղայի մասին է: Իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Դժվարանում եմ առանձնացնել ժանրը, քանի որ ֆիլմը պարունակում է տարբեր տարրեր` կենտրոնում ունենալով պետականության,հայրենասիրության,սիրային պատմության շեշտադրումները... Բնականաբար առկա է նաեւ հումորը>>,- նշում է Կարեն Բաբաջանյանը:
Առանցքային կերպարին մարմնավորում է ՀՀ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Ֆիլմում նկարահնավել են Լեւս Դավթյանը,Եվա Ղազարյանը,Արման Նավասարդյանը,Ռաֆայել Գրիգորյանը,Գնել Ուլիխանյանը եւ այլոք:
Կարեն Բաբաջանյանի հեղինակած երաժշտության հիման վրա արդեն իսկ ստեղծվել է տեսահոլովակ,որը կարող եք դիտել հետեւյալ հղումով.
http://www.youtube.com/watch?v=YykHZuIIWVI&feature=related
Պրեմերան կկայանա Մոսկվա կինոթատրոնում: