Գյումրիում լուրեր են պտտվում, թե նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան երեկոյան ժամերին հաճախ է կայանում Գյումրու ՀՅԴ կենտրոնական գրասենյակի մոտ: Մեր աղբյուրի փոխացմամբ` անձամբ Ղուկասյանին գրասենյակ մտնել դուրս գալիս քաղաքացիները չեն նկատել, բայց որ մեքենան հաստատապես իրենն է: Գյումրեցիների խոսքերով` նախկին քաղաքապետի գործելաոճին հատուկ է հարաբերություն կարգավորել, պարզել մանրամասներ իր աշխատակիցների կամ իր մարդկանց միջոցով, հնարավոր է` ՀՅԴ գրասենյակ էլ անձամբ չայցելի, այլ մարդ ուղարկի: Հետաքրքիր է, որ նման կասկածելի խոսակցություններ առաջացան Շիրակում ՀՅԴ-ական մարզպետի նշանակումից հետո: Ի՞նչ է, Ղուկասյանը նույնպե՞ս ուզում է դաշնակ դառնալ: Վերջին հաշվով, ինչպես ասում են, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Ղուկասյանի եւ դաշնակների հավանական կապերի մասին փորձեցինք անձամբ պարզել՝ զանգահարելով նախկին քաղաքապետին, ով սակայն այդպես էլ անհաղորդ մնաց մեր զանգերին:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Կորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքում
Դերասանուհի Ագնես Շահնազարյանն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է իր եղ...
Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալ...
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է արել. «Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր ա...
Հաջիեւը վերջնագի՞ր էր բերել Հայաստան
Հաջիեւը եկել է այն օրը, երբ ԿԸՀ-ն պետք է հրապարակեր խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքը, որի...
×
❮
❯