Քաղաքականություն

ԿԸՀ որոշումը չի պարունակում բավարար հիմնավորում

ԿԸՀ որոշումը չի պարունակում բավարար հիմնավորում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան՝ վիճարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այն որոշումը, որով համաձայնություն էր տրվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու գործընթացին։ Գործով այսօր կայացել է դատական նիստ։

Պաշտպանական կողմի փաստարկմամբ՝ վիճարկվող վարչական ակտը չի պարունակում բավարար հիմնավորում։ Փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ որոշման մեջ բացակայում է հստակ պատճառաբանություն, թե ինչ հիմքով է տրվել համաձայնությունը կամ ինչու է այն չի մերժվել։

Նրա գնահատմամբ՝ փաստացի արձանագրության մեջ պարզապես նշվել է, որ դատախազությունը ներկայացրել է համապատասխան նյութերը, որից հետո կայացվել է որոշում՝ առանց մանրամասն իրավական հիմնավորման։

Օրբելյանը նաև ընդգծել է, որ գործընթացի ընթացքում Դատախազությունը ներգրավվել է որպես երրորդ անձ, մինչդեռ ԿԸՀ ներկայացուցիչներ նիստին չեն մասնակցել։ Նրա խոսքով՝ դա դժվարացրել է հանձնաժողովի կողմից կայացված որոշման տրամաբանության և պատճառաբանության չափանիշների պարզաբանումը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image