Մշակույթ

Նոր մանկական գրախանութ՝ «Արեւիկ»

Նոր մանկական գրախանութ՝ «Արեւիկ»

Երեւանյան փակվող գրախանութների կողքին բացվել է նորը՝ «Արեւիկ» մանկական գրատունը։ Գրատան հիմնադիր Սաբեթ Հովհաննիսյանը պատմել է նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն իրականում տասնամյակների վաղեմություն ունեցող երազանք է, որը պատկանում է իր հորը՝ անվանի բանաստեղծ Դավիթ Հովհաննեսին։ «Այսօր բացելով «Արեւիկ» գրատունը՝ ոչ միայն իմ երազանքն եմ իրականացնում, այլեւ հորս՝ տարիներ շարունակ փայփայած ծրագիրը»,- գրախանութի բացման ժամանակ ասել է նա։
«Արեւիկ» գրատունը համանուն հրատարակչության գործունեությունը շարունակող կառույց է։ «Արեւիկ» հրատարակչությունը հիմնադրվել է դեռեւս 1986 թվականին եւ արդեն շուրջ չորս տասնամյակ ապահովում է մանկական, պատանեկան, գեղարվեստական, ուսումնական եւ մեթոդական գրականություն։

Վերջին տարիներին «Արեւիկ» հրատարակչությունը տպագրել է նաեւ հանրակրթական դպրոցի դասագրքեր, ուսուցչի ձեռնարկներ եւ ուսումնաօժանդակ նյութեր։ Հրատարակչությունը հետեւողական է նաեւ համաշխարհային գրական ժառանգությունը հայ երեխաներին ներկայացնելու առաքելության հարցում՝ թարգմանելով երեխաների սիրելի գրքերը ռուսերենից, անգլերենից, իտալերենից, ուկրաիներենից, լեհերենից եւ այլ լեզուներից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image