Այլ

Ռուսաստանում գործազրկությունը նվազել է 

Ռուսաստանում գործազրկությունը նվազել է 

Ռուսաստանւմ ընթացիկ տարվա հուլիսին, ըստ «Ռոսստատ»-ի տվյալների, գործազրկության մակարդակը կազմել է 3 տոկոս, որը կազմում է 2,3 միլիոն մարդ։ Նշենք, որ ըստ ռուսական պետության աշխատաշուկայի մասնագետների, սա համարվում է պատմական նվազագույն ցուցանիշը։ Հունիսին այն կազմել է 3,1 տոկոս։ 

Հուլիսի վերջի տվյալներով, զբաղվածության ծառայություններում հաշվառված է եղել 600 հազար մարդ, որոնք չեն ունեցել աշխատանք, որոնցից 500 հազարն ունեցել է գործազուրկի կարգավիճակ, 400 հազարը` ստացել է գործազրկության նպաստ։

Նշենք, որ այս տարվա հուլիսի դրությամբ ՌԴ աշխատունակ բնակչությունը կազմել է 76,3 միլիոն մարդ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image