Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված է Վահե Ղալումյանը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, նկատելով, որ Ղալումյանի հայրը 2001-2008-ին եղել է Տավուշում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, հետևյալ հարցն ուղղեց․ քանի որ ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ նախկին ընտրությունները եղել են խայտառակ, վստահաբար լավ իմանալով իր հորը, Ղալումյանը կարո՞ղ է արձանագրել, որ իրականությանը չի համապատասխանում, որ ՀՀ ողջ տարածքում մինչև 2018 թվականը եղել են այլանդակ ընտրություններ։ Մյուս հարցն էլ վերաբերում էր Ղալումյանների ընտանիքի կողմից ջրմուղի տարածքի սեփականաշնորհմանը։ Հետո դրա մի մասը ՊՆ-ին վաճառվել էր շատ ավելի թանկ գնով։ «Նման բոլոր դրվագներով Հայաստանի գործող իշխանությունը շատ հաճախ խոսում է, որ սա կոռուպցիա է։ Զուգահեռ տանելով՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեր ընտանիքի դեպքում մարդիկ ազնիվ սեփականաշնորհել են»,-հարցրեց Մանուկյանը։ «Իմ հոր` ԸԸ հանձնաժողովի գործունեությանը ինչ վերաբերում է, եղել են նման տարիներ, համոզված եմ, որ հնարավորինս արդար են կազմակերպվել այդ ընտրությունները»,-ասաց Ղալումյանը։ Նա հիշեցրեց, որ Տավուշում շատ համապետական ընտրություններում ժամանակին հաղթել է ընդդիմությունը։ Գործարքի մասին ասաց, որ շատ քիչ բան գիտի։ Միայն այն, որ դա եղել է այն ժամանակ, երբ պաշտպանության նախարարը «Հայաստան» խմբակցության ներկայիս ղեկավար Սեյրան Օհանյանն էր։
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
×
❮
❯