Այս օրերին «Հրապարակի» թղթակիցը Արցախում է: Ինչպես հայտնի է, Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը հսկում են ռուս խաղաղապահները, միջանցքի երկայնքով խաղաղապահները 7-8 անցակետ են տեղադրել, ստուգում են մեքենաներում ուղևորների թիվը, անձնագրերի առկայությունը, բարեկրթորեն հետաքրքրվում են, թե ինչով կարող են օգնել, ապա հայերեն բարի ճանապահ մաղթում:
Խաղաղապահները սովորել են նաև «Բարև Ձեզ» , «Ո՞նց եք» արտահայտությունները, և, որպես դրական ժեստ, ուղևորներին նրանցից շատերը ողջունում են հայերեն: