Քաղաքականություն

Ապաստարանների մասով եթե փակ-գաղտնի եղանակով կուղարկեք գրություններ, սիրով կպատասխանեմ․ մարզպետ (տեսանյութ)

Ապաստարանների մասով եթե փակ-գաղտնի եղանակով կուղարկեք գրություններ, սիրով կպատասխանեմ․ մարզպետ (տեսանյութ)

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր չէր ցնականում խոսել Ջերմուկում ապաստարաները կարգի բերելու թեմայից։ Ասաց՝ դա գաղտնի գործընթաց է, որկի մաիսն պետք չէ հրապարակավ խոսել։ 

«Ապաստարանների մասով զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն չեմ տրամադրում։ Եթե կոնկրետ փակ-գաղտնի եղանակով կուղարկեք գրություններ, սիրով կպատասխանեմ։ Ապաստարանների թեմայով սենց հայտնելը նաև մեր հակառակորդին ենք տեղեկություն տալիս։ Ապաստարանները, ըստ էության, մի նպատակի համար են, որ մեր հասարակությանը և ժողովրդին արտակարգ իրավիճակների կամ ռազմական դրության ժամանակ քաղաքացիական հասարակությանը պաշտպանենք»,-ասաց մարզպետը։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե ինքն ասում է՝ փակ ինֆորմացիա է, բայց այդ կադրերը հրապարակվել են համացանցում, ինքը հիմա Ջերմուկի վրա հարձակման վտանգ նորից տեսնո՞ւմ է, Արարատ Գրիգորյանը նորից շեշտեց, որ նման տեղեկություն չեն հրապարակում, ապա ավելացրեց․ «Հարգարժանս, մենք պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն րոպե կարա լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image