Այլ

Նիկոլը երանի՜ է տալիս կալանավորված Սրբազաններին

Նիկոլը երանի՜ է տալիս կալանավորված Սրբազաններին

Կավե շինվածքին բարձր ամրություն տալու համար այն թրծում են՝ բարձր ջերմության տակ կարծրացնելով։ Հոգևոր ու աշխարհիկ մարդու տարբերությունն էլ հենց այսպես եմ պատկերացնում․ հոգևոր մարդիկ թրծված են, իսկ աշխարհիկ մարդիկ՝ փխրուն կավ, հող։

Հոգևոր մարդը հոգեպես կոփված է․ ոչ մի փորձություն նրան չի կոտրում, նրան չի դարձնում իշխանության ձեռքի հող։ Անհնար է, որ նա բանտի ամենասոսկալի պայմաններում նվնվա կամ դժգոհի։ Վերջերս այս միտքը ինձ համար ավելի պարզ դարձավ, և ուզում եմ բացատրել ամենամատչելի ձևով, որպեսզի դուք էլ կարողանաք տարբերել՝ ո՞վ է Աստծո օծյալն, ու՞մ մոտ կարելի է գնալ պատարագի, մեղքերի թողության, և ով է Սատանայի կողմից խաբված՝ հանդես գալով Աստծո անունից։

Դա բացատրելու համար բերեմ մի պարզ համեմատություն։ Տեր Արամն ինչո՞ւ դարձավ Ստեփան Ասատրյան և ենթարկվեց կարգալուծման։ Որովհետև նա թրծված չէր, իշխանության ձեռքին հող դարձավ և օգտագործվեց։ Նույնը կարելի է տարածել իշխանության կողմից օգտագործվող մյուս քահանաների վրա․ ինչ էլ ասեն, ինչպես էլ արդարանան, փաստն այն է՝ չարը նրանց գայթակղեց ու գործիք դարձրեց։ Իսկ ովքեր մասնակցում են նրանց պատարագներին, համամասնորեն կիսում են այդ չարի պտուղները։

Եվ հիմա վերցնենք իշխանության կողմից բանտարկված մեր Սրբազաններին ու քահանաներին։ Նրանք թրծված մարդիկ են, այնքան ամուր, որ նրանց մեջ ոչ մի ճեղք բաց չի մնացել։ Աշխարհիկ մարդը, երբ բանտ է ընկնում, իր հիվանդությունները միանգամից գլուխ են բարձրացնում, չէ՞ որ նա փխրուն է։ Մեր քաղաքական նախկին բանտարկյալները չեն տրտնջում, բայց հիվանդությունները, որոնք թաքնված էին, սկսում են նեղել նրանց։
Հոգևոր մարդու համար բանտը աղոթքի, նորից ու նորից թրծվելու վայր է։ Նայեք նրանց հանգիստ, հանդարտ դեմքերին՝ կարծես հենց նոր ուրախության հանդեսից են դուրս եկել։ Երբ Միքայել Աջապահյանին ձերբակալեցին, քույրը ասում էր՝ «այդ ի՞նչ եք անում, նա հազար ու մի հիվանդություն ունի»։ Նույնը վերաբերում է մյուս Սրբազաններին։ Այդ հիվանդությունները կային նաև այն ժամանակ, երբ նրանք Եկեղեցում թեմի առաջնորդներ էին։ Այժմ ոչ թե հիվանդություններն են գլուխ բարձրացրել, այլ «բարեկամացել» են իրենց տիրոջ հետ ու ապրում են նրա հետ հաշտ ու համերաշխ։

Սա՛ է հոգևոր մարդու կերպարը՝ հանգիստ ապրել նույնիսկ իր թշնամիների հետ։ Եվ հիմա ուզում եք նրանց անվանեք ահաբեկիչ, ինչ ուզում եք ասեք՝ նրանք խաղա՜ղ են իրենց ներսում, որովհետև իրենց հաշիվները պարզում են Աստծո, և ոչ թե օրվա իշխանության հետ։

Իսկ օրվա իշխանությունը, որի ձեռքում են աշխարհիկ բոլոր լծակները, անհանգիստ է, նյարդային։ Դեմքը հոգու հայելին է, և ամեն ինչ պարզ երևում է։ Նրանց համար ազատությունը կալանք է, բանտ, որովհետև նրանք չթրծված հող են ու միայն ուզում են երևալ թրծվա՜ծ։

Հաստատ համոզված եմ՝ Ստեփանը երանի՜ է տալիս կալանավորված Սրբազաններին։ Իսկ եթե «եփվելու» այդ գործընթացը դեռ չի հասել նրան, հասնելու է, և նա ևս երանի՜ է տալու։
Նիկոլը նույնպես երանի՜ է տալիս կալանավորված Սրբազաններին։ Նա չի կարող նրանց հետ «ոտք մեկնել», որովհետև նրանք թրծված կավե ամաններ են, իսկ ինքը՝ չեփված կավ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image