Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել: Վթարի է ենթարկվել քաղաքացի Շահնազարյան Յուրիկի ավտոմեքենան: Չնայած Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, ուղղաթիռով է վերադարձել Երեւան, սակայն, հավանաբար, նրան ուղեկցող շարասյունը շտապել է: Դիմեցինք Ներքին գործերի նախարարությանը, մեզ հայտնեցին, որ պարեկային մեքենան, որը ավտովթարի մասնակից է որեւէ առնչություն չունի Փաշինյանի շարասյան հետ։ Մինչդեռ, նշենք` տեղեկությունը մեզ փոխանցել էին ականատեսները։ ՆԳՆ-ից նաեւ փոխանցեցին` հավելյալ ճշտում են, հայտարարությամբ հանդես կգան։
Հգ. նոր մանրամասներ։ Քիչ առաջ վարչապետի խոսնակն արձագանքեց մեր լուրին` նշելով, թե այն չի համապատասխանում իրականությանը։ Մենք կապ հաստատեցինք Արմաշի բնակիչներից մեկի հետ, որը մեզ պատմեց` Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար երթևեկությունը կանգնեցվել է. շարասյունը անցնելուց հետո մեքենաներ են բախվել իրար։