Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ «Հատուկ շնորհակալություն»՝ Գագիկ Խաչատրյանի գույքը բռնագրավելու համար

«Հրապարակ»․  «Հատուկ շնորհակալություն»՝ Գագիկ Խաչատրյանի գույքը բռնագրավելու համար

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեային եւ կրկին «հատուկ շնորհակալություն հայտնել» ԱՄՆ իրավասու մարմիններին՝ «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար»:

Դատախազությունը հաղորդել է. «Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման եւ ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը»: Մինչդեռ հայտնի է, որ Խաչատրյանների ընտանիքն իր հոժար կամքով է համաձայնել, որ գույքը վաճառվի եւ բաժանվի 2 մասի` իրենց եւ Հայաստանի միջեւ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image