Քաղաքականություն

 «Քիշնեւում Մակրոնն իրեն լկտիաբար պահեց». Ադրբեջանական մամուլ

 «Քիշնեւում Մակրոնն իրեն լկտիաբար պահեց». Ադրբեջանական մամուլ

Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները «ջերմեռանդորեն» սկսել են քննադատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու նրա «հայկական առոգանությունը»: Օրերս մի ծավալուն հոդված հրապարակվեց, որով քննադատվում է Մակրոնի «սերը» ֆրանսիայի հայկական համայնքի՝ մասնավորապես Դաշնակցականների եւ Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի նկատմամբ: 
«Հինգերորդ Հանրապետության գործող նախագահը ոչ միայն բացահայտորեն համակրում է Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավարներին, նա շատ բարեխիղճ է հայկական համակրանքը վաստակելու հարցում։ Ելիսեյան պալատում տիրող հայանպաստ տրամադրությունները նորություն չեն»,-գրված է հոդվածում:

«Էմանուել Մակրոնը ոչ միայն զեկուցում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Մուրադ Փափազյանին, այլ նաև առաջարկում է հայ ազգայնականների առաջնորդներից մեկին իր ծառայությունները «խնդիրը լուծելու համար»,- գրում է ադրբեջանական մեդիան եւ գնահատական տալիս Մուրադ Փափազյանին. «Խոսքը հենց այդ ռազմատենչ ու հանցավոր Մուրադ Փափազյանի մասին է, ով Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշմամբ ճանաչվել է անցանկալի անձ և արգելվել է մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք։

Արդյո՞ք Էմանուել Մակրոնը գիտակցում է, որ այդքան հստակ ցույց է տալիս իր կախվածությունը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահից: Նա ռազմական ժարգոն օգտագործելով կրակում է իր երկու ոտքերին: Բայց նա չի կարող այլ կերպ վարվել, քանի որ CCAF-ը, ինչպես նաև հայկական սփյուռքի այլ կազմակերպությունները ֆինանսավորել են Էմանուել Մակրոնի նախընտրական քարոզարշավը և կարևոր դեր խաղացել նախագահական ընտրությունների արդյունքներում։ Արդյունքում, Հինգերորդ Հանրապետության գործող նախագահը  բացահայտորեն համակրում է Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավարներին։ Բավական է հիշել, թե ինչպես բողոքի և ջարդերի ալիքի ֆոնին, որը տարածվեց Ֆրանսիայում, քանի որ ոստիկանը սպանեց ալժիրցի ծագումով 17-ամյա տղայի, Մակրոնը թռավ Մարսել՝ հանդիպելու այդ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց նա ասաց. հետեւյալը. «Իլհամ Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և կշարունակեմ ճնշում գործադրել, քան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը… Ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ Ղարաբաղի հարցում։ Չկասկածեք իմ վճռականության մեջ Ղարաբաղի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։ Ես կշարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե միջազգային ընտանիքում գրեթե միակն լինեմ այս օրակարգով»։
Փաստորեն, մինչ փաշինյանամերձ լրատվամիջոցները ջանք չեն խնայում հերքելու ինֆորմացիայի ոչ պաշտոնական արտահոսքը, որ Մակրոնը Քիշնեւում միայնակ էր մնացել Արցախի կողքին, ադրբեջանական մեդիան հաստատում է դա: 

Գրվում է. «Ֆրանսիայի նախագահն իսկապես «գրեթե միայնակ» է Հարավային Կովկասում խաղաղության իր «տեսլականում», և նա, իրոք, պայքարում է Ղարաբաղի և Հայաստանի համար համառությամբ, մղումով և հնարամտությամբ, մասնավորապես, Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպմանը, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի ղեկավարը ևս մեկ անգամ փորձեցին վերցնել նախաձեռնությունը և հայտարարություն տարածել գագաթնաժողովի բոլոր մասնակիցների անունից։ Միայն նախագահ Իլհամ Ալիևի կոշտ դիրքորոշումը ստիպեց Մակրոնին հրաժարվել այդ գաղափարից։ Փարիզ վերադառնալուց հետո Մակրոնը, այնուամենայնիվ, տարածեց այս հայտարարությունը:….Քիշնևում, ԱՄՆ-ի և «Brexed» Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների բացակայության պայմաններում, Մակրոնն իրեն լկտիաբար պահեց, ինչպես գերտերության առաջնորդը, որի կարծիքը ոչ միայն հարգանքով պետք է լսել, այլև ընդունել և իրականացնել անվերապահորեն։ Բայց երբ Ֆրանսիայի նախագահին հասկացրեցին, որ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը ոչ թե Փարիզի, այլ Բրյուսելի պատասխանատվությունն է, Մակրոնն ավելի լավ բան չմտածեց, քան երեսպաշտորեն անտեսել Բրյուսելի հարթակը և Շառլ Միշելի ջանքերը, որոնք ճանաչվել և աջակցում են երկուսն էլ Ադրբեջանի կողմից։ Արդարության համար պետք է նշել, որ Քիշնևում ԵՄ գագաթնաժողովում և՛ կանցլեր Շոլցը, և՛ Շառլ Միշելը, և՛ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գործեցին պատասխանատու և շրջահայաց։ Այս ֆոնին նախագահ Մակրոնի իմպուլսիվ պահվածքը խիստ ոչ պրոֆեսիոնալ տեսք ուներ և ցնցեց մասնակիցներին»:

ՀԳ․ Ստացվում է զարմանալի իրավիճակ. օտար երկրի՝ Ֆրանսիայի ղեկավարն ավելի հայ է ու հայապաշտպան, քան Հայաստանի վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image