Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Ովքեր են ընդգրկված Նյու Յորք մեկնած պատվիրակության կազմում

«Հրապարակ». Ովքեր են ընդգրկված Նյու Յորք մեկնած պատվիրակության կազմում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստին, որի ժամանակ նաեւ ելույթ է ունենալու։ Հայաստանից Նյու Յորք մեկնած պատվիրակությունը 12 հոգուց է բաղկացած։ Փաշինյանից բացի, գործուղման են մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ 8 անձ՝ վարչապետի աշխատակազմից։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը: Փոխարենը՝ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու։

Հիշենք, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ Փաշինյանը մասնակցեց ՄԱԿ-ի ամենամյա միջոցառմանը եւ պատերազմից մեկ օր առաջ ելույթ ունենալով՝ հայտարարեց. «Հուլիսյան մարտերն ի դերեւ հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը եւ հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image