Քաղաքականություն

Մենք առաջինն էինք, որ հայտարարեցինք․ Կարեն Սիմոնյանը՝ Վարդան Ղուկասյանի առաջարկի մասին

Մենք առաջինն էինք, որ հայտարարեցինք․ Կարեն Սիմոնյանը՝ Վարդան Ղուկասյանի առաջարկի մասին

Երեկ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մի հայտարարություն արեց՝ ասելով, որ իշխանությունը ուռճացրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարկանիշը եւ նրա միջոցով փորձում է քաղաքը տանել: Սա նաև խոսում է այն մասին, որ հետընտրական միավորումն անհնարին է դառնում։
Hraparak.am-ը հետաքրքրվեց Վարդան Ղուկասյանից, թե ինչու՞ Մարտուն Գրիգորյանը նման հայտարարություն արեց եւ ինչ է սպասվում առաջիկայում՝ ընտրություններից հետո: Ղուկասյանը ընդդիմադիր թեկնածուներին առաջարկ արեց․

«Հիմա ես ընդդիմադիր բոլոր թեկնածուներին առաջարկ ունեմ՝ ինձանից շատ ով ձայն հավաքեց, միանում եմ ձեզ՝ առանց պաշտոն ուզելու, բայց որ ես շատ ձայն ունեցա, կտեսնենք՝ ով է մաքուր, կմիանան ինձ, թե չէ․․․․, բայց դա էլ ասեմ, եթե 3 հոգի հանկարծ իրար միանան ու գան ինձանից ձեն ուզեն, ուրեմն էս իշխանության կամքն են կատարելու» ։

«Մայր Հայաստան » կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանից Hraparak.am-ը հետաքրքվեց, թե ինչպիսի՞ն է իրենց դիրքորոշումը, ընդունու՞մ են Ղուկասյանի առաջարկը։
«Մենք առաջինն էինք, որ մինչև քարոզարշավը սկսելը  հայտարարեցինք, որ մենք պատրաստ ենք աջակցելու ընդդիմադիր դաշտին, այն ընդդիմադիր քաղաքական ուժին, որը անգամ մեկ ձայն ավել կտանի, պատրաստ ենք  համախմբել եւ դառնալ ընդդիմադիր դաշտի մերանը՝առանց որևէ պաշտոն ակնկալելու։  Յուրաքանչյուրից ակնկալում ենք, որ իրենք էլ պատրաստ լինեն աջակցելու, որպեսզի կարողանանք ՔՊ-ին իշխանազրկել»,-ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image