Ամերիկյան հարկային տեսչությունը հայտարարել է, որ Microsoft ընկերությունն իր հաշվարկներով, չի վճարել 28,9 միլիարդ դոլարի հարկ։ Տեխնոլոգիական ընկերությունում չեն համաձայնել այդ թվի հետ։ Ըստ ԱՄՆ Հարկային տեսչության, Microsoft-ն այդքան հարկ չի վճարել 2004-13 թվականների միջակայքում։
Ընդ որում, ներկայացված թվի մեջ առաջանալիք հավելյալ տոկոսագումարներն ու տույժ-տուգանքների գումարները ներառված չեն։ Microsoft-ից հակադարձել են, որ 2004 թվականից ի վեր իրենք վճարել են ավելի քան 67 միլիարդ դոլար հարկ։