Հասարակություն

Ֆրունզիկ Մկրտչյանը Հայաստանի հոգին է, ժպիտն ու ցավը․ Նիկոլայ Նադեժդին

Ֆրունզիկ Մկրտչյանը Հայաստանի հոգին է, ժպիտն ու ցավը․ Նիկոլայ Նադեժդին

Մենք նրա մասին համարյա ոչինչ չգիտենք, բացի այն, որ նա լավ դերասան է եւ ըստ ամենայնի՝ շատ լավ մարդ։ Սկզբունքորեն դա արդեն իսկ բավարար է՝ Ֆրունզիկ Մկրտչյանը իրոք հիասքանչ դերասան էր եւ զարմանալի բարի մարդ։ Որքան էլ տարօրինակ կարող է լինել, սակայն կյանքում նման համադրությունը հազվադեպ է պատահում։ Բացի այդ, նա բացարձակ ճանաչելի էր։ Մեկ հայացք միայն, մեկ ժպիտ՝ անպաշտպան ու շատ բարի։ Եւ անունն ասելու կարիք չկար այլեւս։ Առանց այն էլ բոլորը գիտեին, որ դա Մկրտչյանն է։ Զարմանալի է, սակայն, նույնիսկ ավազակի կերպարի մարմնավորումը նրա մոտ հիանալի էր ստացվում եւ ավազակը նրա կերպարանավորմամբ դառնում էր առինքնող։ Հիշում եք «ընկեր Ջաբրայիլին»՝ ընկեր Սաախովի վարորդին՝ «Կովկասի գերուհուց»։ Արդյոք եզակի պարազիտի կերպար չէր։ Սակայն ինչպես էր նա ծիծաղում փորձելով հայելու միջից ձեռքն առնել գինու գավաթը։ Ինչպես էր նա Սաախովի հետ «կալըմի» հարցում առեւտուր անում։

Ուղղակի հրաշք։ Եւ այնուհանդերձ, իրական կյանքում ինչպիսին էր Ֆրունզիկ Մկրտչյանը։ Ում էր սիրել, ում հետ ընկերություն արել։ Ինչը ամենից շատը տանել չէր կարողացել եւ ինչն ընդհակառակը, հարգել էր։ Մենք իրապես շատ քիչ բան գիտենք նրա մասին։ Սակայն հարցրու ցանկացած հայի, ով ապրում է իր հայրենիքում, կամ էլ դրսում ապրելով իր հայեցիությունը չի կորցրել, թե ով է Ֆրունզիկ Մկրտչյանը։ Եւ նա կհարցնի․ «Ով, Մհերը։ Դե նա Հայաստանի սիրտն է։ Նրա հոգին է, ժպիտն ու ցավը»։ Ֆրունզիկ Մկրտչյանին շատ են սիրում Հայաստանում։ Միայն նրան չէ, բայց նա ամենից սիրելիների թվում է։ Եւ Երեւանում, եւ նրա հարազատ Գյումրիում քիչ չեն մարդիկ, ովքեր անձամբ են նրան ճանաչել։ Մկրտչյանի բարեկամների ու ընկերների թիվը գրեթե հավասար է՝ դա Հայաստանի ողջ բնակչությունն է։ Կարծում եք, թե այդպես չի լինում։ Այլոց հետ չի լինում, իսկ Ֆրունզիկ Մկրտչյանի հետ՝ լինում է, ու շատ հեշտ։ 

Հատված Նիկոլայ Նադեժդինի «Ֆրունզիկ Մկրտչյան-Հայկական ռապսոդիա» գրքից
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image