Քաղաքականություն

Վրաստանին միգուցե նաև մտահոգում է Թուրքիայի ակտիվությունը․ վրացագետ

Վրաստանին միգուցե նաև մտահոգում է Թուրքիայի ակտիվությունը․ վրացագետ

Վրաստանի Հետախուզական ծառայության պարտականությունները կատարող Շալվա Լոմիձեին երկրի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հարցին։ Քննարկումը «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայով է։ 

Քննարկման թեմա է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Վրացագետ Ջոնի Մելիքյանը տրամաբանական է համարում այսպիսի քննարկումները։ «Չէի ասի, որ միայն Արցախի թեման է քննարկվում։ Կալերի է ասել, որ նաև ավելի լուրջ գլոբար հարցեր են քննարկվում։ Նախ Հետախուզության ծառայությունն իր անցած տարվա աշխատանքն է ամփոփում։ Եվ իրենք պիտի նաև եզրափակիչ էքսպերտիզան ներկայացնեն պատգամավորներին։ Ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանային փոփոխությունները՝ պատերազմի արդյունքում ստատուս-քվոյի փոփոխությունը, ի՞նչ հնարավորություններ, մարտահրավերներ, վտանգներ կան այսօր Վրաստանի առջև և դրա շրջանակներում Հարավային Կովկասը», - նշեց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով՝ պետք է նաև ավելի լայն դիտարկել, թե ինչ այլ հարցեր պետք է քննարկվեն այսպիսի հանդիպմանը։ «Սև ծով, Կասպից ծով, ուկրաինական ճգնաժամ, որը ևս կարող է Վրաստանի անվտանգային միջավայրի վրա ազդեցություն ունենալ, մեր տարածաշրջանի վրա։ Ուստի այս բոլոր հարցերի շուրջ պետք է քննարկումները լինեն։ Կարծում եմ՝ ճիշտ է այսպիսի քննարկումը, միգուցե մի քիչ էլ ուշացած, քանի որ գրեթե 6 ամիս է անցել պատերազմի ավարտից»,- ընդգծեց նա։ 

«Եվ վերլուծել այն ամենը՝ ի՞նչ փոխվեց տարածաշրջանում, հարկավոր է Վրաստանի համար։ Իրենց ընդունած արտաքին քաղաքականության հայեցակարգի (2019-22) ծրագրի մեջ միգուցե նաև փոփոխություններ ներառեն, քանի որ իրողություն է փոխվում։  Չէի ասի, որ փոխվել է, բայց նախադրյալներ կան, որ պրոցեսները փոփոխվում են», - ասաց Ջոնի Մելիքյանը։

Ըստ փորձագետի՝ Վրաստանը պետք է պատրաստի ծրագիր ու սցենար ունենա, որ կարողանա այս մարտահրավերների դեմն առնել։ «Հիմնականն այս հարցն է, և այդ քննարկումը հիմնականում աշխատանքային է։ Այսօր զուգահեռ տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ևս տարբեր հանձնաժողովներում իրենց ելույթներն են ունենում, և դրանցից մեկը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն է»։  

Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով ռուսական, թուրքական ազդեցությունները մեծացան հարավկովկասյան տարածաշրջանում։ Աշխատանքներ են տարվում նաև կոմունիկացիաների ապաշրջափակման համար և դրանից նաև կարող է տուժել Վրաստանի տնտեսությունը։ 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Վրաստանը փորձի աջակցություն ստանալ Արևմուտքից, և Արևմուտքն էլ իր հերթին փորձի աջակցել այդ ազեցությունները թուլացնելու համար, վրացագետը պատասխանեց․ «Այս քննարկման անհրաժեշտությունը, իմ կարծիքով, նաև այն է, որ վեր հանվեն այն խնդիրները, որոնք կարող են Վրաստանի առջև լինել՝ անվտանգայինից մինչև տնտեսական անվտանգային։ Քանի որ ապաշրջափակման մասին է խոսքը գնում, տարբեր հարցերի մասին, կամ տարածաշրջանային պրոցեսներին գերտերությունների, տերությունների մասնակցության մասին։ Վրաստանում մի քանի անգամ հայտարարվել է արգործնախարարի կողմից, այլ պաշտոնյաների կողմից 3+3 շրջանակների մեջ ընդլայնվելու կամ չընդլայնվելու մասին։ Թուրքիա այցի ժամանակ թուրքական առաջարկի հետ կապված Վրաստանի ԱԳ նախարարը պարզաբանելով, որ չի պատկերացնում «օկուպանտ երկրի հետ» [Ռուսաստանի Դաշնություն] նույն ֆորմատում մասնակցությունը, իրենք իրենց դիրքորոշումը հայտնեցին հստակ։ Որ ցանկություն չունեն առանց Արևմուտքի ՌԴ-ի հետ լինել նույն ֆորմատի մեջ՝ նկատի ունենալով «3+3» թուրք-ադրբեջանական գաղափարը»։

Մելիքյանի խոսքերով՝ այս ամենը ցույց է տալիս, որ Վրաստանի այսօրվա իշխանություններն իրենց շահերը ընկալում և հասկանում են։ «Իրենց շահերից է բխում Արևմուտքի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանում, հարաբերությունների ավելի ակտիվացումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, որ իրենց շահերի հաշվին որևէ բան տեղի չունենա։ Պարզ է, որ իրենց կարող է մտահոգել, միգուցե նաև մտահոգում է Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում և Թուրքիայի ավելի ներգավումը պրոցեսներին, բայց դրա մասին իրենք չեն խոսում։ Իրենք հիմնականում խոսում են Ռուսաստանի մասով, որ նաև ավելորդ բարդություններ չստեղծեն թուրք-վրացական հարաբերություններում», - եզրափակեց փորձագետը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image