Հասարակություն

3 տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չմիանան․ սարսափների մեջ են

3 տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չմիանան․ սարսափների մեջ են

Սա վառ ապացույցն է, որ ժողովուրդը արթնանում է, տեսեք՝ ինչ է կատարվում։ Իրենք հիմա վախից երեք տեղ ճանապարհ են փակել, հասկանու՞մ եք, ասում եմ վախից երեք տեղ ճանապարհ են փակել, որ վախից չգան, չմիանան մեզ։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հաստատ բան եմ ասում, ասում է՝ երեք տեղից փակել են ճանապարհը, մեկը հենց Հարսանաքարի մոտից։ Վախերի ու սարսափների մեջ են էս մարդիկ, ուրիշ բան չկա։ ժողովուրդը արթնացել է, տեսեք՝ որտեղից են մեզ միանում, մեզ միանում են Գավառից, Մարտունիից, Վարդենիսից, Սևանից, Իջևանից, Սպիտակից և այլն»,- ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image