Քաղաքականություն

Արտակ Գալստյանի եւ Տիգրան Ուրիխանյանի բացակայությունը հարգելի՞ է

Արտակ Գալստյանի եւ Տիգրան Ուրիխանյանի բացակայությունը հարգելի՞ է

Երեւանի ավագանու փետրվարի 5-ի արտահերթ նիստի օրակարգում մի խումբ ընդդիմադիրների մանդատից զրկելու հարց է ընդգրկված: Խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գեւորգ Ստեփանյանի մասին է: Ըստ օրենքի «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե անձը մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»: 

Իրականում պարզ է, որ խնդիրը քաղաքական է` ՔՊ-ն ուզում է ազատվել քննադատներից, հակառակ պարագայում նույնը կարվեր նաեւ «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամներ Արտակ Գալստյանի եւ Տիգրան Ուրիխանյանի դեպքում, որոնք եւս նիստերին չեն մասնակցում: Չգիտես ինչու` Մոսկվայում կամ կալանավայրում գտնվելը ՔՊ-ն հարգելի պատճառ է համարում:

Նշենք, որ որոշման օգտին պարզ մեծամասնության քվեն է հարկավոր, ինչը նշանակում է, որ եթե «Հանրային ձայն» խմբակցությունը կողմ չքվեարկի, որոշումը չի ընդունվի: Թեպետ չի բացառվում, որ իշխող ֆրակցիան «մեծահոգություն» դրսեւորի եւ մինչ քննարկումը հարցը հանի օրակարգից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image