Սպորտ

Ինչ է պատահել Բելինգհեմին

Ինչ է պատահել Բելինգհեմին

Անգլիայի հավաքականը շարունակում է նախապատրաստվել 2026 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչին, որտեղ ուժերը կչափի Արգենտինայի հետ։ Թիմի առանցքային ֆուտբոլիստներից Ջուդ Բելինգհեմը ևս կենտրոնացած է առաջիկա կարևոր հանդիպման վրա։

Վերջերս կիսապաշտպանը սոցիալական ցանցերում հրապարակել էր լուսանկար, որտեղ երևում էր թթվածնային դիմակով։ Այդ կադրը բազմաթիվ հարցեր էր առաջացրել երկրպագուների մոտ, որոնք ենթադրել էին, թե ֆուտբոլիստը կարող է առողջական խնդիրներ ունենալ։

Սակայն, ինչպես պարզվում է, նման սարքի օգտագործումը Բելինգհեմի համար նորություն չէ։ Նա այն կիրառում է արդեն երկար ժամանակ՝ որպես վերականգնողական ծրագրի մի մաս։

Տրավմատոլոգ Խուան Արնալի խոսքով՝ այս տեխնոլոգիան գործում է նույն սկզբունքով, ինչ պրոֆեսիոնալ մարզիկների շրջանում լայնորեն կիրառվող հիպերբարիկ խցիկները։ Բարձր ճնշման պայմաններում օրգանիզմն ավելի արդյունավետ է յուրացնում թթվածինը, ինչը նպաստում է մկանների ավելի արագ վերականգնմանը ծանրաբեռնվածությունից և վնասվածքներից հետո։

Մասնագետը նշել է, որ այս մեթոդն այսօր լայն տարածում ունի պրոֆեսիոնալ սպորտում։ Մկանային միկրովնասվածքների և գերհոգնածության դեպքում մարզիկները հաճախ օգտվում են ինչպես թթվածնային թերապիայից, այնպես էլ հիպերբարիկ խցիկներից, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն ֆիզիկական վիճակը և պատրաստ լինեն հաջորդ հանդիպմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image