Ադրբեջանում գտնվող Մեծ Բրիտանիայի եվրոպական տարածաշրջանի պետնախարար Լեո Դոկերտին հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Ես Բաքվում եմ։ Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի կարևոր առևտրա-էներգետիկ գործընկերն է։
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ իմ զրույցում ես ընդգծեցի Միացյալ Թագավորության հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Դոկերտին: