Քաղաքականություն

Մենք ընդդիմության հետ բոլոր հնարավոր տարբերակներին կողմնակից ենք

Մենք ընդդիմության հետ բոլոր հնարավոր տարբերակներին կողմնակից ենք

Երեկ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մի հայտարարություն արեց՝ ասելով, որ իշխանությունը ուռճացրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարկանիշը եւ նրա միջոցով փորձում է քաղաքը տանել: Սա նաև խոսում է այն մասին, որ հետընտրական միավորումն անհնարին է դառնում։

Hraparak.am-ը հետաքրքրվեց Վարդան Ղուկասյանից, թե ինչու՞ Մարտուն Գրիգորյանը նման հայտարարություն արեց եւ ինչ է սպասվում առաջիկայում՝ ընտրություններից հետո: Ղուկասյանը ընդդիմադիր թեկնածուներին առաջարկ արեց․

«Հիմա ես ընդդիմադիր բոլոր թեկնածուներին առաջարկ ունեմ՝ ինձանից շատ ով ձայն հավաքեց, միանում եմ ձեզ՝ առանց պաշտոն ուզելու, բայց որ ես շատ ձայն ունեցա, կտեսնենք՝ ով է մաքուր, կմիանան ինձ, թե չէ․․․․, բայց դա էլ ասեմ, եթե 3 հոգի հանկարծ իրար միանան ու գան ինձանից ձեն ուզեն, ուրեմն էս իշխանության կամքն են կատարելու » ։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանից Hraparak.am-ը հետաքրքվեց, թե ինչպիսի՞ն է իրենց դիրքորոշումը, ընդունու՞մ են Ղուկասյանի առաջարկը ։

«Մենք ընդդիմության հետ բոլոր հնարավոր տարբերակներին կողմնակից ենք, բայց այս մասին կարելի է խոսել միայն ընտրություններից՝ մարտի 30-ից հետո»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ղարաղազարյանը ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image