Այլ

Ադրբեջանը Դուբայում Ղարաբաղն ու Շուշին ներկայացրել է որպես ադրբեջանական

Ադրբեջանը Դուբայում Ղարաբաղն ու Շուշին ներկայացրել է որպես ադրբեջանական

Մայիսի 16-ին Դուբայում Զբոսաշրջության արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում (Arabian Travel Market-2021) Ադրբեջանն իր կողմից օկուպացված Արցախի, Շուշիի զբոսաշրջային ներուժը ներկայացրել է ադրբեջանականի համածիրում։

Տեղեկանում ենք ադրբեջանական «Հաքքին.az» կայքից։

«Առաջին անգամ ներկայացվեց Ադրբեջանի, այդ թվում՝ Ղարաբաղի և Շուշա քաղաքի, զբոսաշրջային ներուժը»։

Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր գործադիր տնօրեն Ֆլորիան Զենգստշմիդտը հայտնել է, որ Զբոսաշրջության պետական ​​գործակալության և Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի համատեղ կազմակերպմամբ զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ինը տեղական գործընկերներ, այդ թվում՝ «Ադրբեջանի ավիաուղիներ» և «Հեյդար Ալիև» միջազգային օդանավակայանը,  մասնակցում են ցուցահանդեսին:

Ադրբեջանի Զբոսաշրջության բյուրոյի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բահրուզ Ասկերովը նշել է, որ ցուցահանդեսը «լավ հարթակ է Ղարաբաղը որպես նոր զբոսաշրջային ուղղություն խթանելու համար»։ Ըստ նրա՝ Arabian Travel Market-2021-ի մասնակիցներն ու այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ»։

Ցուցահանդեսին, որը կտևի մինչև մայիսի 19-ը, ներկայացված է ավելի քան 2500 մասնակից։

 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image