«Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նոր` «Միասին» հասարակական-քաղաքական շարժում են նախաձեռնել: Այսօր՝ փետրվարի 20-ին «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված Արցախյան ազատագրական պայքարի 35-րդ ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ «Դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանը, գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Ներկաներից քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում նշեց.
«Պարոն Ալբերտ Բազեյանի հրավերով եմ եկել, բայց կազմակերպչական, քաղաքական և գաղափարական առումներով հարթակի մաս չեմ կազմում, ուղղակի հարգելով պարզապես Բազեյանի տեսակը հրավերն ընդունել եմ», -ընդգծեց քաղաքագետը:
Մեր այն հարցին, թե երբեմնի արևմտամետ քաղաքագետն ինչպե՞ս է հայտնվել ռուսամետների շարքում, Սուրենյանցն ասաց. «Ես պետություն չունեմ: Մենք որպես կուսակցություն չունենք պետություն, մենք կողմ ենք, թե Արևմուտքին և թե Ռուսաստանին», - եզրափակեց Սուրենյանցը: