Քաղաքականություն

Անձի երկվություն

Անձի երկվություն

«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց աջակցում եմ», «ՀԱԵ բարենորոգման օրակարգն անհնարին է իրականացնել առանց Կտրիճ Ներսիսյանի հեռացման», «Մենք պետք է այդ ճգնաժամը հանգուցալուծենք, բայց դա չի լինի, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ»... «Իմ օրակարգը բացառապես հոգեւոր է եւ օրինական», «Ես հերքում եմ, որ մտածում եմ որեւէ տեղապահի մասին», «Եթե ես կարծիք արտահայտեմ որեւէ թեկնածուի վերաբերյալ, կնշանակի՝ խախտում եմ  սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին»: Ձեր կարծիքով քանի՞ մարդու խոսքերն եմ վերեւում մեջբերել: Ցանկացած ադեկվատ մարդ կմտածի, որ դրանց հեղինակներն առնվազն 2 տարբեր մարդ են, ընդ որում` միանգամայն հակառակ հայացքներ ունեցող: Մեկը Եկեղեցու գործերին է միջամտում, չի հարգում եկեղեցի-պետություն տարանջատումը, մյուսը հարգում է օրենքն ու Սահմանադրությունը, Եկեղեցին` որպես ինքնուրույն կառույց: Իրականում այս մտքերն արտասանել է նույն անձը` Նիկոլ Փաշինյանը, որի անձի երկվության հետ մենք առաջին անգամ չէ, որ բախվում ենք: Վերջին ճեպազրույցի ժամանակ արտաբերած այլ մտքեր էլ են խոսում անձի երկվության մասին: Հարց են տալիս` Դուք հայտարարեցիք, որ կաթողիկոսն այլ երկրի գործակալ է, բայց դրա հետ կապված ոչ մի վարույթ իրավապահները չեն հարուցել, դա կնշանակի` ցանկացած մեկը կարող է նման անպատասխանատու հայտարարություն անել, եւ դա որեւէ հետեւանք չի ունենա: Ի՞նչ է պատասխանում պետության թիվ մեկ պաշտոնյան: Ասում է` ինչ-որ լրատվամիջոց թղթեր է հրապարակել, իրավապահները թող դրանք քննեն: Ասում է` կա նաեւ այլ պետության հետ հարաբերությունները չփչացնելու խնդիրը: Այս մարդը կարծում է, որ իր հայտարարությամբ հարաբերություններ չի փչացնում, միայն վարույթով դրանք կփչանան:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image