Ստեփանակերտում մեկ շաբաթից ավելի ջուր չկա։ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռադիկ Աբրահամյանը, անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, մամուլին հայտնել էր, թե Ստեփանակերտում առկա ջրի խնդիրն Ադրբեջանի հետ առնչություն չունի։ Այսինքն՝ պատճառն այն չէ, որ Ադրբեջանն է փակել իր հսկողության ներքո գտնվող Ղայբալիշենի պոմպի աշխատանքը: «Այդ թեմայով լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Ջրի պակասության պատճառն աննախադեպ շոգերն են»,- «Sputnik Արմենիային» հայտնել էր Աբրահամյանը՝ հավելելով, թե ադրբեջանական կողմը ոչ մի բան չի կարող անել, քանի որ պոմպը չեզոք գոտում է․ ինչքան ադրբեջանական կողմի, այնքան էլ մեր վերահսկողության ներքո է։ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն օգոստոսի 9-ին անցկացրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ Ստեփանակերտում առկա խմելու ջրի մատակարարման խնդիրների թեմայով։ Այդուհանդերձ, խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում, և երեկ Ասկերանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար:
Ինչպես ցույց տվեցին համացանցի որոնումները՝ պատերազմի ժամանակ նմանատիպ վիճակ է եղել նաև 30 տարի առաջ․ կադրերը՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթից՝ 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364)։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը երկար տարիներ եղել է Արցախի նախագահի խորհրդականը, «Հրապարակի» հետ զրույցում հիշեց, որ նման բան Ստեփանակերտում և հարակից շրջաններում միայն մեկ անգամ է եղել՝ 2019 թվականին, երբ կրկին ահավոր շոգեր էին և չորային եղանակ։
«Այդ ժամանակ հրատապ միջոցներ կիրառվեցին, մասնավորապես` խորքային հորեր, որոնք պահեստային բնույթ են կրել, արագ շահագործվել են, և ընդհանուր ջրամատակարարման խնդիրն արագ կարգավորվեց»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։ Հարցին, թե ինքն է՞լ է կարծում, որ ադրբեջանցիները կապ չունեն Ստեփանակերտի ջրազրկման հետ, Աբրահամյանն ասաց․ «Այն, որ չորային եղանակը մեծ ազդեցություն ունի ոչ միայն Ստեփանակերտում, այլև Հայաստանի ու Արցախին առնչվող ջրային խնդիրների հետ, միանշանակ է։ Բայց ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը նաև փորձում է օգտագործել իրավիճակը տարբեր կոմունիկացիաների՝ կամ չեզոք գոտու, կամ իրենց որոշակի էֆեկտիվ դիտարկման դաշտում գտնվող, նաև որոշակի սադրանքներ գործադրելու տեսանկյունից։ Այս հարցը Ստեփանակերտի և Արցախի համար բավականին մեծ նշանակություն ունի, և այս տեսանկյունից պետք է երկարաժամկետ կտրվածքով պլանավորել անհրաժեշտ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումն Արցախում։ Այս և հետագա տարիներին միայն խմելու ջրի հետ կապված խնդիրը չէ, որ լինելու է ակտուալ։ Ես այս պահին չեմ ցանկանում թվարկել բոլոր այն խնդիրները, որոնք առաջիկայում մեզ սպասվում են, բայց դրա մասին արդեն ակնարկներ կան Ադրբեջանի կողմից, և ինձ համար գոնե ակնհայտ է, որ այս ուղղությամբ ահռելի աշխատանքի ճակատ ունենք»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին իրենց վերահսկողության տակ անցած ՀԷԿ-երի մասին։
Հասարակություն
Այս և հետագա տարիներին Ստեփանակերտը միայն խմելու ջրի հետ կապված խնդիր չէ, որ ունենալու է
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
×
❮
❯
