Այլ

Չինաստանը կոչ է ուղղել ԱՄՆ-ին ու ՄԱԿ-ին չորս կետանոց առաջարկ ներկայացրել

Չինաստանը կոչ է ուղղել ԱՄՆ-ին ու ՄԱԿ-ին չորս կետանոց առաջարկ ներկայացրել

Չինաստանը Պաղեստին-Իսրայել սրվող հակամարտությանը վերաբերող չորս կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել։

Չինական պետական «Սինհուա» լրատվական գործակալության հաղորդմամբ ՝ կիրակի օրն այդպիսի առաջարկ է ներկայացրել երկրի պետական խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Յին։

Վանն առաջարկն արել է այն ժամանակ, երբ նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (UNSC) «Իրավիճակը Մերձավոր Արևելքում, ներառյալ՝ Պաղեստինյան հարցը» թեմայով բաց տեսաբանավեճին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև սրվող հակամարտությունը հանգեցրել է մեծ թվով զոհերի, ներառյալ՝ կանանց ու երեխաների: «Իրավիճակը ծայրաստիճան ճգնաժամային ու լուրջ է, և հրադադարն ու բռնությունը դադարեցնելը շտապ անհրաժեշտ է»:

Նա ասել է, որ պաղեստինյան հարցը «միշտ եղել է Մերձավոր Արևելքի խնդրի առանցքը»: «Միայն Պաղեստինի հարցի՝ համապարփակ, արդար և հարատև լուծման դեպքում է Մերձավոր Արևելքը կարող իսկապես հասնել տևական խաղաղության ու համընդհանուր անվտանգության»:

Վանն առաջ է քաշել չորս կետից բաղկացած առաջարկություն.

«Առաջին, հրադադարն ու բռնությունը դադարեցնելը վերին առաջնայնությունն է: Չինաստանը խստորեն դատապարտում է քաղաքացիական անձանց նկատմամբ բռնի գործողությունները ու ևս մեկ անգամ հորդորում երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական ու թշնամական գործողություններն ու դադարեցնել իրավիճակը վատթարացնող գործողությունները, ներառյալ՝ ավիահարվածները, ցամաքային գրոհներն ու հրթիռային արձակումները: Մասնավորապես Իսրայելը պետք է զսպվածություն ցուցաբերի», - գրել է «Սինհուա» գործակալությունը:

«Երկրորդը, մարդկայնական [հումանիտար] օգնությունը հրատապ անհրաժեշտություն է»: 

«Չինաստանն Իսրայելին կոչ է անում ջանասիրաբար կատարել միջազգային պայմանագրերի ներքո ստանձնած իր պարտավորությունները, վերացնել Գազայի ամբողջ շրջափակումն ու պաշարումը, երաշխավորել գրավյալ Պաղեստինի տարածքում քաղաքացիականների անվտանգությունը և իրավունքներն ու տրամադրել մարդկայնական օգնություն: Միջազգային հանրությունը պետք է մարդկայնական օգնություն տրամադրի Պաղեստինին, իսկ ՄԱԿ-ը պետք է համակարգող դեր խաղա՝ լուրջ հումանիտար աղետներից խուսափելու համար», - նշել է ՉԺՀ պետական խորհրդականը: 

«Երրորդ, միջազգային աջակցությունը պարտավորություն է»: 

Վանը հայտարարել է, որ «ՄԱԿԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Պաղեստին-Իսրայել հակամարտության կարգավորման ուղղությամբ, վերահաստատի իր վճռական աջակցությունը «երկպետության լուծմանը» ["two-state solution"] և վաղ ժամկետում իրավիճակը սառեցնելու մղի»:

«ՄԱԿԱԽ-ն չի կարողացել միաբան հայտարարություն պատրաստել մեկ որոշակի երկրի [ԱՄՆ] խոչընդոտման պատճառով: Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում ստանձնել իր պատշաճ պարտականությունները, արդար դիրքորոշում վերցնել և աջակցել ՄԱԿԱԽ-ին՝ իրավիճակի մեղմացման, վստահության վերակառուցման և քաղաքական կարգավորման մեջ իր դերը խաղալու համար», - շարունակել է չինացի բարձաստիճան պաշտոնյան:

Նա ասել է, որ Չինաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ին, Արաբական պետությունների լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլ երկրներին, որոնք «կարևոր ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա` ավելի գործուն դեր խաղալու համար»: 

«Չորրորդ, «երկու պետության լուծումը» հիմնարար ելքն է: Չինաստանն աջակցում է երկու կողմերին՝ հնարավորին շուտ վերսկսելու խաղաղ բանակցությունները՝ հիմնված «երկպետության լուծման» վրա՝ հիմնելով անկախ Պաղեստինի Պետություն, որն ամբողջովին ինքնիշխանություն է վայելում Արևելյան Երուսաղեմով (որպես մայրաքաղաք)՝ հիմնված 1967-ի սահմանի վրա, հիմնովին գիտակցելով Պաղեստինի և Իսրայելի խաղաղ գոյակցությունը, գիտակցելով արաբ ու հրեա ազգերի ներդաշնակ գոյակցությունը, գիտակցելով տևական խաղաղությունը Միջին Արևելքում», - շարունակել է Վան Յին:

Վանն ասել է, որ այն բանիից ի վեր, երբ Չինաստանը ստանձնել է ՄԱԿԱԽ ռոտացիոն նախագահությունը, Մերձավոր Արևելքում առկա լարումներին արձագանքելը վերածել է գերխնդրի ու բազմիցս մղել է ՄԱԿԱԽ-ին պաղեստինյան հարցը քննարկելուն:

«Չինաստանը կշարունակի ուժեղացնել ջանքերը խաղաղ բանակցությունները խթանելու համար ու կկատարի իր ստանձնած պարտականությունները՝ որպես ՄԱԿԱԽ ռոտացիոն նախագահություն», - նշել է ՉՇՀ ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Չինաստանը կրկնում է Պաղեստինից և Իսրայելից խաղաղարարներին երկխոսություն վարելու իր հրավերը Չինաստանում, ու ողջունում երկու երկներից բանակցողներին՝ Չինաստանում ուղիղ բանակցություններ վարելու համար։

Չինաստանի դիվանագիտության ղեկավարը միասնության կոչ է արել՝ «լինել խաղաղության, արդարության և ազնվության կողքին, կանգնել պատմության ճիշտ կողմում; ու գործարկել իրական բազմակողմանիություն՝ վաղ ժամկետում Պաղեստինյան հարցի՝ համապարփակ, ազնիվ ու հարատև կարգավորման համար»:

Ներկաները կարծիք են հայտնել, որ «ՄԱԿԱԽ անդամներն ու միջազգային հանրությունը պետք է խոսեն մեկ ձայնով` Պաղեստին-Իսրայել խաղաղ բանակցություններն ազնվորեն խթանելու ու Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղ գոյակցություն իրականացնելու համար»:

Նշենք, որ իսրայելա-պաղեստինյան սրացող հակամարտությունը ձեռնտու չէ նաև իմքայլայկանների թողտվությամբ թուլացած ու թուլացող Հայաստանին։ Քանի որ միջազգային հանրությունը կենտրոնացած է հիշյալ հակամարտության վրա, իսկ այս իրավիճակից օգտվել ու օգտվում է ադրեջանա-թուրքական տանդեմն ու ճնշումներ գործադրում Հայաստանի վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image