Այլ

Իշխանության համար ամենավտանգավորը կարգալույծ հոգևոր դասն է

Իշխանության համար ամենավտանգավորը կարգալույծ հոգևոր դասն է

Տեղեկացվում է, որ այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցի քննությունը Մայր Աթոռի դեմ: Արման Սարոյանը նիստին չէր ներկայացել և միջնորդել էր այն հետաձգել՝ պատճառաբանելով, թե ծանուցում չի ստացել։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը փաստաթղթերով ապացուցեց, որ ծանուցումը եղել է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 9-ին:

Դատավարություններում «ծանուցում չեմ ստացել» արտահայտությունը դասական տակտիկա է՝ հաճախ օգտագործվում է ժամանակ շահելու և իրավական ավելի հարմար դիրք գրավելու համար։ Սակայն այս դեպքում դատարանը նրան «շունչ քաշելու» հնարավորություն չի տվել․ արդեն 4 օրից կայանալու է հաջորդ նիստը։ 

Այս միջավայրում՝ հոգևորականը, ամենայն հավանականությամբ, գտնվում է մտավոր վերանայման և ներքին կռվի փուլում, քանի որ հակասություն կա իր կոչման և աշխարհիկ գործողությունների միջև։ Այս ներքին հակասությունը հաճախ հանգեցնում է նրան, որ հոգևորականը փորձում է իր վարքը արդարացնել սեփական ներքին լոգիկայով և հանրության աչքում պահպանել հեղինակությունը:

Չորս օրը ժամկետ չէ, որպեսզի հոգևորականը կարողանա  կարգավորել հանրության արձագանքը և վերլուծել պատասխանող կողմի փաստերը։ Միևնույն ժամանակ, այն վկայում է, որ կարգալույծ  հոգևորականներին ,, թև տվող,, իշխանությունը ոչ թե արտաքին պատի է հանդիպել, այլ ներքին պատն էլ՝ հանձինս կարգալույծ քահանաների, իր համար վտանգավոր է։ 

Այս դատավարությունը ոչ միայն իրավական գործընթաց է, այլև բացահայտում է հոգևորականների ներքին  պայքարը, որտեղ իրենց կոչումը և աշխարհիկ շահերը բախվում են։ Չի բացառվում, որ  այս իշխանության համար ամենավտանգավորը  դառնան կարգալույծ հոգևոր դասը։ Դաժան է ներսում ընթացող հոգևոր պատերազմը։ Հենց դա է պատճառը, որ իշխանությունն իր կիրակնօրյա պատարագները շարունակում, ու «իր ձևով» նրանց փորձում է պահել իր շրջանակում։ Այդ թեման զգայուն ու երերուն է նրա համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image