Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությանը, հաղորդագրություն է տարածել․
«Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում և հարակից լեռնային շրջաններում փոփոխություններ չեն կրել»: Ադրբեջանական բանակի զորամասերի դուրսբերման մասին տեղեկատվությունն այդ դիրքերից չի համապատասխանում իրականությանը, նշել են Ադրբեջանի ՊՆ-ում:
Բաքուն նաև հերքում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից և չի հաստատում զինծառայողների շրջանում վիրավորների առկայությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն էր տարածել, թե ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից։