Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ներկայումս գտնվում է ճամփաբաժնի վրա։
«Այս պահին Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը, գտնվում է ճամփաբաժնի վրա։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա պարզաբանել է, որ սա կարևոր պահ է Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը դարեր շարունակ հարևաններ են եղել, եղբայրական երկրներ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակը նշել էր, թե ՌԴ հույս ունի, որ հայ ժողովուրդն ու Հայաստանի իշխանություններն ի վերջո որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում մնալու օգտին, քանի որ այն առավել շահավետ է, քան մյուս այլընտրանքները, այդ թվում նաև՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը։