Հասարակություն

Սիլվա Համբարձումյանին կանչել են «6-րդ» վարչություն

Սիլվա Համբարձումյանին կանչել են «6-րդ» վարչություն

Գործարար Սիլվա Համբարձումյանը մեզ՝ «Հրապարակին» տված հարցազրույցում տված իր հայտարարության համար ոչ միայն դատի է տրվել, այլև կանչվել ՀՀ ոստիկանության «6-րդ» վարչություն։

Հիշեցնենք, որ նա հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը երեխաներ է բռնաբարել, իսկ ԵԿՄ նախկին նախագահի փաստաբաններն էլ հայտարարել էին, որ դատի են տալու նրան։

Սիլվա Համբարձումյանը իրեն դատի տալու կապակցությամբ միայն այսքանը մեկնաբանեց․ «Մարդ պետք է արժանապատվություն ունենա, որ արժանապատվություն էլ պահանջի»։

Ինչ վերաբերում է «6-րդ» կանչվելուն, ապա այստեղ նրան հայտնել են, թե որտեղի՞ց նման տեղեկություններ, ինչին էլ տիկին Սիլվան պատասխանել է, թե հայտարարել է այն, ինչը մամուլից իմացել է Գրիգորյանի ձերբակալման առաջին օրերին։

«Էն շղթայված մարդուն, հիշում եք, ես ունեմ պատասխանը «6-րդ» վարչությանը, պատասխանը կտամ դատարանին և կավարտվի։ Իսկ ինքն էնքան անամոթ է, որ արժանապատվությո՞ւն է պահանջում, եթե մարդ արժանապատվություն չունի, ոնց կարո՞ղ է պահանջի։ Էդ հո ես չեմ ասում՝ ամբողջ հանրապետությունը խոսում էր և մամուլն էլ անընդհատ ցույց էր տալիս ․․․ պատմում էին, հիշում եք, որ բռնաբարել ա, հայրը գնացել ա, ծեծել էին, մամուլն էր սաղ, դրա համար էլ ասացի՝ լավ, սաղ հեչ, բա մամուլի ասած բաների տակից ո՞նց է դուրս գալու։ Ամենավատ բանը դա է եղել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image