Քաղաքականություն

Փաշինյանի դեմ պայքարը Մոսկվայից է հրահրվում

Փաշինյանի դեմ պայքարը Մոսկվայից է հրահրվում

hraparak.am-ի հարցին, թե ներքին համերաշխությունից ու միաբանությունից խոսող ուժը, որը նաև իշխնափոխությանը կողմնակից է, ինչու՞ չէր միանում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո փողոց դուրս եկած ընդդիմադիր շարժմանը, հանրային պայքարին, ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց.

«Հայաստանում դասական իմաստով քաղաքական դաշտ գոյություն չունի, մեր երկիրը կիսագաղութային համակարգի կողմից է կառավարվում: Ուստի պետք չէ առողջ մթնոլորտ սպասել: Ինչու՞ չենք միացել, չենք օժանդակել, քանի որ վստահ ենք եղել, որ այն ուժերը, որոնք փողոց են դուրս եկել ձեւականորեն, նրանց նպատակը փոփոխությունը չէր: Մենք երկու-երեք տարի է ականատես ենք լինում, որ Մոսկվան իր հինգերորդ շարասյանը ակտիվացնում է, որպեսզի ճնշելով Փաշինյանի կառավարությանը ավելի, կառավարելի դարձնի, նրանից կորզի այն, ինչ ուզում է: Մեր աչքի առաջ է 44-օրյա պատերազմը, դրանից հետո: Ժողովրդին փողոց հանելը եղել են Մոսկվայի կողմից հրահրված: Եւ մեր նման ինքնուրույն, հայաստանակենտրոն ուժը չէր կարող այդպիսի գործընթացներին որեւէ օժանդակություն ցուցաբերել: Ընդհակառակը, մենք զուգահեռաբար ենք փողոց դուրս եկել, շատերը նկատել են: Քանի որ ԶԼՄ-ների բացարձակ մեծամասնությունը նրանց ձեռքում են եղել, նրանց հաջողվել է բավականակին մեր ձայնը խլացնել, բայց ոչ՝ լռեցնել:

Ժիրայր Սեֆիլյանի հետ ամբողջական հարցազրույցը դիտեք մեր եթերում, այսօր:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image