Հասարակություն

Սպան հարցաքննվել է

Սպան հարցաքննվել է

Քիչ առաջ Այրվածքաբանության կենտրոնում հարցաքննվել եւ ցուցմունք է տվել հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը: Այս մասին «Հրապարակին» հայտնեց Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը: Փաստաբանը նշեց, որ այս պահին քննչական գործողություններ են իրականացվում, մանրամասն պատմել դեռևս չի կարող:

Հիշեցնենք, որ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո վարչապետ Փաշինյանը Կառավարության հունվարի 19-ի նիստի ընթացքում հայտարարեց, որ սպան բենզինով վառարան է վառել, ինչի հետևանքով տեղի է ունեցել դեպքը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image