Ժամանց

Հայտնի ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել 

Հայտնի ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել 

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Քարիմ Բենզեման հրաժարվել է նոր պայմանագիր կնքել սաուդական «Ալ-Իթիհաթ» ակումբի հետ։ Նրա եւ ակումբի հարաբերությունները փչացել են։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Համաձայն հաղորդման, Բենզեման ցանկանում է հեռանալ ակումբից այս տարվա ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Դեռեւս տեղեկություններ չկան, թե արդյոք երեսունութամյա Բենզեման կվերադառնա Եվրոպա, որտեղ երկար ժամանակ հաջողությամբ հանդես է եկել «Ռեալում»։ Ընթացիկ սեզոնին Բենզեման քսանմեկ ֆուտբոլային հանդիպման է մասնակցել՝ խփելով 16 գոլ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image