Հասարակություն

Վերականգնվել է Հայաստան վերադառնալու իմ իրավունքը․ Մուրադ Փափազյան

Վերականգնվել է Հայաստան վերադառնալու իմ իրավունքը․ Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Հարգելի բարեկամներ, ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ արդարադատությունը վերականգնել է Հայաստան վերադառնալու իմ իրավունքը։ Այս որոշումը վկայում է, որ Արդարադատությունը Հայաստանում կարող է անկախ լինել։ Թող նրան շնորհակալություն հայտնեն դրա համար:

Հիշեցնենք, որ արտերկրում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի ակցիաներից հետո ԱԱԾ-ն մի շարք ՀՅԴ-ականների մուտքն արգելեց Հայաստան, որոնց թվում են նաեւ Մուրադ Փափազյանին։

Ավելի վաղ , գրել էինք, որ այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ,  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ   Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝  պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image