ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի բարեկամներ, ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ արդարադատությունը վերականգնել է Հայաստան վերադառնալու իմ իրավունքը։ Այս որոշումը վկայում է, որ Արդարադատությունը Հայաստանում կարող է անկախ լինել։ Թող նրան շնորհակալություն հայտնեն դրա համար:
Հիշեցնենք, որ արտերկրում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի ակցիաներից հետո ԱԱԾ-ն մի շարք ՀՅԴ-ականների մուտքն արգելեց Հայաստան, որոնց թվում են նաեւ Մուրադ Փափազյանին։
Ավելի վաղ , գրել էինք, որ այսօր Վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցանկից։