Հասարակություն

Տարան «Հանրապետական»․ կտրաքցնեմ շենքը, չեմ թողնի վայելեն

 Տարան «Հանրապետական»․ կտրաքցնեմ շենքը, չեմ թողնի վայելեն

Անունով հայ ենք կոչվում, բայց թուրքից վերան են մեր հայերը։ Մի հոգու համար բա կարելի՞ է էսքան մարդու հանել ու թափել դուրս։ Իրենց թվում է, թե շահելու են էս քայլից։ Չէ, հաստատ չեն շահելու։ Ստեղ բան սարքեն էլ, կտրաքացնեմ ես, չեմ թողնելու վայելեն։ Այս մասին քիչ առաջ ՊՆ նախկին մասնաշենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից մի տղամարդ։ Նշենք, որ բազմաթիվ ընտանիքներ երեկվա հայտնի դեպքերից հետո գիշերն անցկացրել են այստեղ, չեն պատրաստվում լքել տարածքը։

«Ստեղից մենք սպարապետ ենք տվել, ստեղից մենք բանակ ենք ունեցել։ Հենց ստեղից մենք պատերազմ ենք կրել, իսկ այսօր ոտնատակ են տալիս էս ամեն ինչը։ Մինչև վերջ մնալու ենք։ Մինչև վերջ ասելով ի՞նչ նկատի ունեմ։ Մնալու ենք մինչև մեռնենք, մեռնենք՝ այսինքն իրենց ձեռքով։ Ի՞նչ կացարան են հատկացրել, որ էդքան ասում եք։ Ոչ մի բան էլ չեն հատկացրել։ Դա կացարան է, որը քանդման ենթակա է, մի քանի օրով բա՞ն են հատկացնում։  Այո, ուշագնաց էի եղել, ինձ տարան «Հանրապետական» հիվանդանոց, նյարդերիցս սիրտս կանգնել էր։ Գիշերվա էդ տեսարանը ինձ համար շատ ծանր էր։ Շատ ծանր էր, երբ նայում էի մրսող երեխեքին, ակ էինք վառում, որ ցրտից մի բան չլիներ էս երեխեքին»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image