Քաղաքականություն

Ո՞վ է «դուխով» գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը․ Արեգնազ Մանուկյանի այս հարցից հետո դահլիճում նորից լեզվակռիվ սկսվեց

Ո՞վ է «դուխով» գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը․ Արեգնազ Մանուկյանի այս հարցից հետո դահլիճում նորից լեզվակռիվ սկսվեց

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, լրագրող Թագուհի Թովմասյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցից հետո, թե ինչպես է գնահատում պատգամավորների զննությունը այն կանխավարկածով, թե պատգամավորը պոտենցիալ հանցագործ է, ԱԺ-ում նորից լեզվակռիվ սկսվեց։ «Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են այդքան վախեցած, կամ ո՞վ է այդքան վախեցած, ո՞վ է «դուխով» գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը»,-Արեգնազ Մանուկյանի այս հարցին տեղից արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։ «Դուք ամեն անգամ հարցը տալիս այնպես եք անում, որ մթնոլորտը լարվի։ Դժվա՞ր ա հարցը տալ այնպես, որ չլարվի»,-հարցրեց Ռուբինյանը, Արեգնազ Մանուկյանն էլ կրկնեց՝ սովորեք լսել ճշմարտությունը։ Ընդդիմության պատգամավորները, նաև` մեծամասնության, անմիջապես սկսեցին տեղից ռեպլիկներ նետել։ Ռուբեն Ռուբինյանն էլ նկատողություն արեց այլևս իրենց խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image