Քաղաքապետարանի կողմից մեկ անձից գնման կարգով ձեռք բերած «ԿամԱԶ»-ները մեկը մյուսի հետևից, ինչպես ասում են, «վարի են գնում»։ Օրեր առաջ գրել էինք, որ 5 կամազներից մեկը վթարի էր ենթարկվել և վնասվել, այսօր արդեն Դավիթաշեն համայնքում կամազներից մյուսը խրվել է ասՖալտի մեջ, հումորով ասում են՝ մեր քաղաքի ասՖալտի համար դրանք չափից շատ ծանր են։
Նաև տեղեկություն ունենք, որ այժմ այդ հինգ աղբատարից ընդամենը 2-ն են աշխատում։ Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը միանգամից հերքեց, որ ընդամենը 2 հատ է մնացել, իսկ թե քանի՞ հատն է աշխատում, չասաց՝ ասելով, որ այդ հարցերի պատասխանը պետք է լրատվական վարչությունից իմանալ։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աղբատար մեքենան իրականում հայտնվել է դիտահորում։ Նրա խոսքով՝ այժմ բոլոր 5 կամազն էլ աշխատում են։