Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի հարևան Վրաստանի Հանրապետության խորհրդարանում: Ելույթով հանդես կգա երկրի Հետախուզական ծառայության ղեկավարը։
Այս մասին հայտնել է Վրաստանի առաջին ալիքը:
Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի օրակարգում նշվում է, որ քննարկումը կլինի «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի շուրջ: Պատգամավորները կլսեն Հետախուզական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Շալվա Լոմիձեին:
Հանդիպմանը Հետախուզական ծառայությունը պատգամավորներին կներկայացնի իր տեսակետը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվելու է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա դռնփակ: