Երեւանի քաղաքապետարանն այսօր ծառատունկ է կազմակերպել Երեւանում։ Ավագանու «Լույս» խմբակցությանը բաժին է ընկել Մոնումենտի տարածքը, որտեղ էլ պիտի ծառեր տնկեին։
«Հրապարակ»-ի հետ զրույցում «Լույս»-ից ավագանու անդամ Անի Խաչատրյանն ասաց, որ ծառատունկը կազմակերպված չէ. «Մենք երեւի թվով 4֊րդն ենք, որ մասնակցում ենք ծառատունկին, այսպիսի բան չի եղել, մեզ ասել են գանք Մոնումենտ, իսկ «Իմ քայլին» այլ տեղ են ուղարկել։ Այստեղ ծառ են էտում, ոչ թե ծառատունկ անում։ Մեզ բնապահպանության վարչության պետն է կանչել, ասում է՝ բայց ինչի՞ միասին լինեինք, չի հասկանում կոլեկտիվ աշխատանքը։ Նույնիսկ չկարողանան ծառատունկ կազմակերպե՞լ։ Մեզ ասում են՝ Մոնումենտում ծառատունկ, եկել ենք ստեղ, ծառատունկ չի լինելու
Ի դեպ, նախորդ անգամներում գրավոր ծանուցում էին ծառատունկ անելու մասին, այս անգամ դա էլ չեն արել։»։