Երևանի Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գործող «Տաշիրի» այգում M սրճարանում երեկ երեկոյան հետհեղափոխական Հայաստանի համար անսովոր տեսարան էր, երբ մեկ սեղանի շուրջ նստած սուրճ էին խմում Գագիկ Բեգլարյանը, ՊԵԿ և «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանը, Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների վարկանիշում 26-րդ տեղը զբաղեցնող Սամվել Կարապետյանն ու, իհարկե, Սամվել Ալեքսանյանը։
Ըստ որում, նախ սրճարան եկավ Գագիկ Բեգլարյանը, ապա՝ Վարդան Հարությունյանը, ում հետ Բեգլարյանը ջերմ ողջագուրվեց, ապա միացավ Կարապետյանը, իսկ ամենավերջում՝ Սամվել Ալեքսանյանը։