Հասարակություն

Ի՞նչ են պատմում բնակիչերը. քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

Ի՞նչ են պատմում բնակիչերը. քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են

Փամբակ գետում անհետացած քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Որոնումներին մասնակցող բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է դեպքի վերաբերյալ տարածված տեղեկությունները։

Նրա խոսքով, բնակիչների շրջանում շրջանառվող վարկածի համաձայն,երեխաներից մեկը գետի վրայով անցկացված խողովակով անցնելիս ընկել է ջուրը, իսկ մյուսը փորձել է օգնության հասնել, սակայն սայթաքել և նույնպես հայտնվել գետում։

Բնակիչը նաև ուշադրություն է հրավիրել տարածքում երկար տարիներ առկա անվտանգության խնդրին։ Նրա խոսքով՝ դեռևս երկրաշարժից առաջ նախատեսվում էր կամուրջ կառուցել, որը պետք է միացներ երկու փողոցները։ Սակայն շինարարական աշխատանքների ընթացքում գետի վրա ժամանակավոր անցում ապահովելու համար տեղադրվել է մեծ երկաթյա խողովակ։

Նա նշել է, որ երկրաշարժից հետո կամրջի կառուցման աշխատանքները դադարեցվել են, իսկ խողովակը մնացել է նույն տեղում՝ շարունակելով օգտագործվել որպես անցում։

Քաղաքացու պնդմամբ՝ տարիների ընթացքում այդ խողովակի պատճառով տարբեր դժբախտ պատահարներ են տեղի ունեցել:


«Այդ տրուբան ինչքան մարդու գլուխ է կերել, հղի կին է ընկել, երեխաներ, ու մեկի խելքը չի կտրում, որ տրուբեն հանի էդտեղից»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image