Հասարակություն

Մակրոնը չայցելեց Գյումրու թիվ 10 դպրոց և շրջանցեց բողոքի ակցիա իրականացնողներին

Մակրոնը չայցելեց Գյումրու թիվ 10 դպրոց և շրջանցեց բողոքի ակցիա իրականացնողներին

Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Գյումրի ուղղաթիռով։

Նրա այցին զուգահեռ, քաղաքի Յոթ վերք եկեղեցու բակում մի խումբ գյումրեցիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի աջակցություն Միքայել Սրբազանի։ Սակայն Մակրոնը շրջանցեց այդ հատվածը՝ ուղևորվելով այլ ուղղությամբ։

Նախատեսված էր, որ նա այցի շրջանակում կայցելի թիվ 10 ֆրանսիական թեքումով դպրոց, սակայն քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեցին, որ այդ այցը հետաձգվել է՝ նախագահի խիստ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։

Այսպիսով, բողոքի ակցիայի մասնակիցները հնարավորություն չունեցան հանդիպելու Մակրոնին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image