Քաղաքականություն

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախկին ԿԸՀ-ին՝ պարոն Մուկուչյանի գլխավորությամբ․ ԿԸՀ փոխնախագահ (տեսանյութ)

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախկին ԿԸՀ-ին՝ պարոն Մուկուչյանի գլխավորությամբ․ ԿԸՀ փոխնախագահ (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ ԿԸՀ նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի օրակարգում երկու հարց էր՝ ԿԸՀ նախագահի տեղակալի ընտրության և ԿԸՀ քարտուղարի ընտրության հարցը։

Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց ԿԸՀ անդամներից Նունե Հովհաննիսյանի թեկնածությունը։ Տեսնելով, որ Հովհաննիսյանն իր առաջադրմանը չի արձագանքում, Հովակիմյանն ասաց․ «Տիկին Հովհաննիսյան, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ առնվազն ասեք՝ համաձա՞յն եք, համաձա՞յն չեք, Ձեր մոտեցումն արտահայտեք»։

Հովհաննիսյանը դրանից հետո շնորհակալություն հայտնեց իրեն առաջադրելու համար ու շնորհավորեց ներկաներին ԿԸՀ առաջին նիստի կապակցությամբ։

«ԵՎ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նախկին ԿԸՀ-ին՝ պարոն Մուկուչյանի գլխավորությամբ, տիկին Գալստյանին, Մարտիրոսյանին, Շահսուվարյանին։ Այս տարիների ընթացքում ԿԸՀ-ում աշխատելով՝ ունեցել եմ իմ փոքրիկ լուման, և կշարունակեմ իմ գործունեությունը՝ որպես ԿԸՀ նախագահի տեղակալ և էլ ավելի ջանք ու եռանդ չխնայել և այն, ինչ մենք այսօր ձեռք ենք բերել, դա առավել արդիականացնել, զարգացնել»,-ասաց Նունե Հովհաննիսյանը։

Այնուհետև նա միաձայն ընտրվեց ԿԸՀ նախագահի տեղակալ։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image