«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ, իրավասու մարմինների թույլ տված թերությունների պատճառով անտեսվել են մոտ 60 հազար քաղաքացիների քվեները։ Նրա կարծիքով՝ նման մոտեցումը հակասում է իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև ընտրական գործընթացի բուն նպատակին։
Քաղաքական գործիչը նշել է, որ ընտրությունների արդար, ազատ, թափանցիկ, հավասար և գաղտնի անցկացումն է ցույց տալիս պետության ժողովրդավարության մակարդակը։ Նրա համոզմամբ՝ այս սկզբունքները չեն պահպանվել բավարար չափով, ինչի հետևանքով տուժել է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը։
«Մոտ 30 ձայնի բացակայության և իրավասու մարմինների թերացումների պատճառով՝ արհամարհել ու առոչինչ դարձնել 60000 ձայնը՝ դեմ է իրավական ու ժողովրդավար պետության առանցքային սկզբունքներին և ընտրական գործընթացի ողջ էությանը»,- ասել է նա: