Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի ամբողջական համաձայնեցման մասին կողմերի համահունչ հայտարարությունից հետո, Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հերքում է այդ հաղորդագրությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությանը հանձնարարական է տվել` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Նա այդ մասին նախօրեին հայտնել էր Telegram–ում. «Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։
Դրանից մի քանի ժամ առաջ Փաշինյանը մեկ այլ գրառում էլ արել` հայտարարելով, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»։
Եվ ահա այսօր, Արցախը հանձնած ու Հայաստանի վերջին ծվենը պատառ-պատառ թշնամուն տվող վարչապետը մեկ այլ, գրեթե նույնատիպ գրառում է արել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ, սոցցանցում գրել է Փաշինյանը։
Նա կրկին հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Երկու օրում այսպիսի նվաստատուցիչ ու թախանձագին տեքստ հրապարակելով, Նիկոլն, իսկապես, կամ ազդարարում է իր թշվառ ու անհայրենիք վարքագիծը, կամ դրանով հանդերձ՝ իր անփառունակ ու ազգակործան պաշտոնավարման ավարտը:
Երկու դեպքում էլ իրերի դրությունը չի փոխվում , իսկ նրա վիրտուալ գրառումները վկայում են նույն վիրտուալ տարածքում աղջիկների հետ համառորեն ծանոթանալ փորձող, լատինատառ ու անգրագետ տղամարդու միակողմանի և աննամուս վարքագծի մասին: Թեև իր դեպքում տղամարդ ասվածը չափազանց բարձր է հնչում՝ նույնիսկ կենսաբանական առումով...