Քաղաքականություն

Լարվածության աճ է նկատվում

Լարվածության աճ է նկատվում

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից «Ազատություն ծրագիր» անվանումով գործողության մեկնարկի մասին հայտարարությունից հետո ամերիկյան ռազմանավերը փորձել են ապահովել Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների իրականացումն՝ առանց Իրանի հետ համաձայնեցման և թույլատրության, ինչը հանգեցրել է լարվածության նկատելի աճի»,- հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանական կողմը, վերջին 24 ժամվա ընթացքում անցնելով կոշտ գործողությունների, ԱԹՍ-ներով, հրթիռներով և արագընթաց մոտորանավակներով գրոհել է ամերիկյան ուղեկցող և այլ երկրների բեռնափոխադրող նավեր, ինչպես նաև հարձակում իրականացրել ԱՄԷ-ի կարևորագույն նավթային հանգուց Ֆուջեյրա նավահանգստի վրա։

Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը, «X» սոցիալական ցանցի իր էջում այսօր առավոտյան գրառում է կատարել որում նշել է, որ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությունն ամրապնդման փուլում է»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image