Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել պայմանական հայ-ադրբեջանական սահման։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի այլ երկրների շահերից»,- Բաղերիի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
«Այդ կապակցությամբ Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,-ընդգծել է ռազմական գործիչը։