Տավուշի սահմանամերձ գյուղերում՝ Կիրանցում, Ոսկեպարում Ոսկեվանում, Բաղանիսում, Բարեկամավանում հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններում ՔՊ կուսակցությունը ստացած քվեների մեծ առավելությունը պայմանավորված է նրանով, որ այդ գյուղերում քվեարկել են մեծ թվով ժամկետային զինծառայողներ, ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներ, ինչպես նաեւ այդ օրը նշված գյուղերի ընտրատեղամասերում ծառայություն իրականացրած ոստիկաններ։
Ոսկեպարում քվեարկած զինծառայողների թիվը եղել է շուրջ 70, փոքրիկ Բարեկամավան գյուղում՝ ավելի քան 60։ Իշխանությանը սահմանամերձ գյուղերում քվեարկության նման արդյունք հարկավոր էր նաև այն առումով, որպեսզի հանրությանը ցույց տա, թե սահմանամերձ գոտու բնակչությունը սատարում է ՔՊ-ին եւ իր խաղաղության օրակարգին: Գոհ է Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից եւ դրա արդյունքում տարածքների հանձնումից։